ԱՊՀ յոթ երկրները հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարզումներ են սկսել,  որոնց մասնակցում է մինչեւ 100 ինքնաթիռ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

Մարզումներին մասնակցում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Զինված ուժերի ավիացիան: Զորավարժություններին ներգրավված են հակաօդային պաշտպանության համակարգի կազմում գտնվող ռադիոտեխնիկական եւ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունները վարում են ուսական Օդատիեզերական ուժերը:

«Զորավարժություններին ներգրավված են 100 ինքնաթիռներ կործանիչ ավիացիայից՝  Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Յակ-130, ռմբակոծիչ ավիացիայից՝ Սու-24, Սու-34, գրոհիչ ավիացիայից՝ Սու-25, հեռահար ավիացիայից՝ Տու-22, Տու-160, Տու-95, ուղղաթիռներ՝ Կա-27, Մի-8», — ՊՆ-ն թվարկել է զորավարժություններին մասնակցող տեխնիկան:

Օդանավերի կողմից ԱՊՀ անդամ երկրների պետական սահմաների խախտումների եւ ինչպես նաեւ ինքնաթիռների առեւանգման դեպքում զինվորականները կմշակեն ՀՕՊ հերթապահ ուժերի գործողությունները: Բացի այդ բարելավվել է աղետի ենթարկվող  օդանավերի անձնակազմերին օգնության տրամադրման ժամանակ փոխգործակցությունը: