Կիբեռանվտանգության եվրոպական գործակալությունը պետք է ստուգի Facebook սոցցանցը։ Նման առաջարկությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների եւ արդարադատության հանձնաժողովի նախագահ Քլոդ Մորաեսը՝ նշելով, որ աուդիտն անհրաժեշտ է՝ տեղեկացնում է AP-ն։
Մայիսին Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հրավիրվել էր Եվրախորհրդարան՝ կապված միլիոնավոր օգտատերերի տվյալների բացահայտման հետ, որոնք օգտագործվել էին Cambridge Analytica ընկերության կողմից՝ պոտենցիալ ընտրողներին կողմնորոշելու համար։
Ի պատասխան բարձրացված աղմուկի՝ Մորաեսը մշակել է բանաձեւ, որում նշված է աուդիտի անհրաժեշտությունը։ Հանձնաժողովը բանաձեւը կընդունի հոկտեմբերի 10-ին եւ հոկտեմբերի վերջին այն կներկայացնի Եվրախորհրդարանին։




























