Վրաստանում հացի գինն աճել է 10 թեթրիով ( մոտ 25 դրամ), ինչն արտադրողները հացի թանկացման հանգամանքը կապում են ալյուրի գնի թանկացման հետ:

Ըստ հացի 4-րդ գործարանի տնօրեն Մալխազ Դոլիձեի, գոյություն ունեն օբյեկտներ, որտեղ հացի գները չեն աճել, սակայն նվազել է նրանց կշիռը:

«Մեր գործարանը հացի գինը մի քանի օր առաջ ավելացրեց 8-10 թեթրիով ( 20-25 դրամ), որի հիմնական պատճառը ալյուրի թանկացումն է: Որոշ գործարաններ փորձում են այս խնդիրը լուծել նվազեցնելով հացի քաշը, ոմանք էլ ավելացնում են գինն ընդամենը մի քանի թեթրիով»,-հայտարարել է Դոլիձեն:

Նրա հայտարարությամբ, հացի գործարաններին այսօր ալյուրը շուկայական գներից ավելի թանկ է մատակարարվում: