ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին, ում հետ քննարկել է ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը` Բակո Սահակյանն այն համարել է հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարեւոր դերակատարություն ունի ինչպես մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից: