Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ից հին իրանական արտեֆակտ է բերել: Ռոհանին այս մասին հայտնել է Նյու Յորքից Թեհրան վերադառնալիս, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդում է Tasnim-ը:
Ռոհանին պատմել է իր այցի դիվանագիտական արդյունքների մասին, Գլխավոր ասամբլեայի շրջանակներում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների եւ Իրանի դիրքորոշումների քարոզչությանն ուղղված այլ միջոցառումների մասին:
«Մենք նաեւ եւս մեկ ձեռքբերում ունեցանք այս ուղեւորության ժամանակ», - ասաց Ռոհանին, հավելելով, որ հնարավոր է եղել 2500 տարեկան արտեֆակտ վերադարձնել Իրան:
Նրա խոսքով, իրանական ազգին պատկանող հին արտեֆակտը հնարավոր եղավ վերադարձնել մի քանի տարի առաջ սկսված ծանր դատավարությունից հետո:
2013 թվականի սեպտեմբերին Ռոհանին Միացյալ Նահանգներից բերեց գրիֆոնի տեսքով հնագույն իրանական աման, որը 10 տարի առաջ գողացվել էր Իրանից:




























