ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատեւ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, սակայն ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի հեռանկարները չեն քննարկվել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի հետ,  կարճ զրույց է ունեցել նաեւ Դոդոնի հետ։ Առայժմ այսքանը»,–նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները չի քննարկել. «Ոչ, այլ գործերով (են խոսել), օպերատիվ, այժմեական»,–հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։