Facebook սոցիալական ցանցն օգտագործում է իր օգտատերերի անձնական տվյալները, մասնավորապես՝ հեռախոսահամարները, որոնք նրանք կապում են երկգործոն վավերացման համար՝ տեղեկացնում է HighTech-ը։

Facebook-ի ներկայացուցիչները հաստատում են այդ տեղեկատվությունը։ Հետազոտողներն ասում են, թե Facebook-ը գովազդային հայտարարությունները հեռախոսահամարի օգնությամբ է ցույց տալիս։

«Մենք օգտատերերի տրամադրած տեղեկատվությունն օգտագործում ենք Facebook-ում իրենց ավելի անհատականացված փորձ, այդ թվում՝ գովազդների տեսքով, առաջարկելու համար»,- հայտարարել են ընկերության մամուլի ծառայությունում։

Բացի այդ, Facebook-ը հեռախոսահամարը կարող է ստանալ նաեւ այն դեպքում, երբ այն չկա օգտատիրոջ տվյալներում։ Սոցցանցը այն կարող է վերցնել օգտատաիրոջ կամ նրա ընկերների կոնտակտային տվյալներից։