Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող բարեգործական բժշկական ակցիաները հանրապետության շրջաններում միայն ողջունվում են առողջապահության նախարարության կողմից: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է գերատեսչության ղեկավար Հարություն Քուշկյանը:

Նա ընդգծել է, թե նման ակցիաների իրականացումը բխում է սոցիալապես անապահով խավերի շահերից: «Բնակչությունը նման ակցիաների կարիքն ունի: Իսկ եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ինչ ֆինանսական ռեսուրսների հաշվին են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակցիաները, տեղեկացնեմ` «Էրեբունի» բժշկական կենտրոնի, այսինքն իմ միջոցներով»,- խոստովանել է «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների սեփականատեր Քուշկյանը` պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին: