Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս համատեքստում Հայաստանի մայրաքաղաքը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի պատվիրակության հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք կարեւորել են նաեւ հատկապես երիտասարդների շրջանում գրքի տարածման եւ ընթերցասիրության մշակույթի խթանման հարցը:
Ողջունելով գաղափարը, Կարեն Կարապետյանն առաջարկել է ավելի հստակ ծրագրեր ներկայացնել, որոնք բազմակողմանի վերլուծության արդյունքում կարճ ժամանակում կյանքի կկոչվեն: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ 2012թ.-ին համալիր միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:




























