«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել։

Փոխանակման կետերը դոլարի առուվաճառքի փոխարժեքի փոփոխություն գրեթե չեն կատարել։ Դոլարը գնվում է 361-362-ով, վաճառվում 364-66-ով։

Այս իրավիճակը հերթական անգամ հաստատում է, որ արտարժույթի շուկայում անկայունության հիմնական ազդակները վերջին ամիսներին ստացվել են բորսայից։