Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի  մոտ դիմավորել է  Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին:

Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումներն ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի և ԱԺ  պատգամավորների հետ: