Գիտության օրը հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը ներկայացրել է ռուսաստանցիների շրջանում ամենից տարածված գիտական մոլորությունները:

Յուրաքանչյուր 3-րդ ռուսաստանցին կարծում է, որ Արեւը պտտվում է Երկրի շուրջը: Ռուսաստանցիների մեծամասնությունը (55 տոկոսը) վստահ է, որ ռադիոակտիվությունը մարդու ձեռքի գործն է:

Մի փոքր ավելի քիչ մասը (29 տոկոսը) պնդում է, որ մարդիկ ապրել են դինոզավրերի ժամանակ:

Հարցվածների մեկ հինգերորդը լրջորեն համոզված է, որ երեխայի սեռը որոշում են մոր գեները եւ որ Երկիրը Արեւի շուրջը պտտվում է մեկ ամսում:

Ռուսաստանցիների 18 տոկոսը կարծում է, որ էլեկտրոնը ատոմից փոքր չէ եւ չի հավատում, որ ներկա մարդկությունը զարգացել է մարդու տարբեր տեսակներից (17 տոկոս):

Գիտական մոլորություններն ավելի շատ բնորոշ են կանանց:

Այս հարցումն անցկացվել է հունվարի 29-30-ին, որին մասնակցել է 1600 մարդ՝ 138 բնակավայրերում: Վիճակագրական սխալմունքը 3,4 տոկոս է: