Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված հարցեր է քննարկել ստեղծագործական միությունների նախագահների խորհդի անդամների հետ: Վերջիններն իրենց առաջարկություններն են ներկայացրել թատրոնի, կինեմատոգրաֆիայի, ճարտարապետության, երաժշտության եւ գրականության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման մասով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը կարեւորելով մշակութային դաստիրակությանը նպաստող միջավայրի ձեւավորմանը միտված նախաձեռնությունները, հստակեցրել է աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում այսուհետ ներդրվելիք աբոնեմենտային համակարգի որոշ մանրամասներ: Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է նաեւ սոցիալական կինոթատրոնների ստեղծումը, որտեղ անվճար կցուցադրվեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր:




























