Իրանում ալկոհոլի թունավորման հետեւանքով առնվազն 24 մարդ է մահացել, որտեղ ալկոհոլի օգտագործումը արգելված է օրենքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով փրկարարական ծառայությանը:
Գործակալության տվյալներով, թունավորումները տեղի են ունեցել իրանական Կոխգիլուե եւ Բոյերահմեդ, Հյուսիսային Հորսասան, Հորմոզգան եւ Ալբորզ նահանգներում:
«Թունավորումով 290 մարդ է հիվանդանոց տեղափոխվել, 24-ը մահացել է, եւս երեքի մոտ ուղեղի մահ է տեղի ունեցել»,-հայտնել է Իրանի շտապ բժշկական օգնության ղեկավար Պիր Հոսեյն Կուլիվանդը:




























