Թուրքիայի առաջատար երեք թերթերը՝ Zaman-ը, Cumhuriyetն ու Hürriyet-ը, 829 ընթերցողների շրջանում հարցում են անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ երկրում գոյություն չունի ուժեղ արտահայտված էթնիկ անհանդուրժողականություն: Այս մասին գրում է Hurriyet Daily News& Economic Review-ն:

Պարբերականները հետաքրքրվել են, մասնավորապես, թուրքերի եւ քրդերի հարաբերություններով:

Հարցվածներից յուրաքանչյուր 4-րդը կարծում է, որ քրդերն ու թուրքերը եղբայրներ են եղել վերջին 100 տարում: Ըստ նրանց, քրդական հարցը կարելի է կարգավորել ժողովրդավարական մեթոդներով՝ հարգելով մարդու իրավունքները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական նախագծեր իրականացնելով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ թերթերի ընթերցողները հանգիստ են վերաբերում այլ ազգության մարդկանց: