Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 171 մլն դոլար է ծախսել գյուղատնտեսական հողերի վրա: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Bloomberg- ին:

Գեյթսը Հարավային Վաշինգթոնում ձեռք է բերել 14,500 ակր հող: Համաձայն Land Report-ի, որը մասնագիտացած է հողային գործարքներում, սա 2018 թվականին Միացյալ Նահանգներում հողի ամենամեծ գնումն է:

Նշվում է, որ գործարքն իրականացվել է մի քանի միջնորդական կորպորացիաների միջոցով: