«Google նկարներ» ծառայության նկարների որոնման անվտանգ ռեժիմում հայտնաբերվել են կիսամերկ պոռնոդերասանուհիների նկարներ:

Խնդրին ուշադրություն  է դարձրել ամերիկացի ուսուցիչ Շոնա Պոպպեն, ով պաշտոնական ֆորումում գրել է այդ մասին, գրում է Lenta-ն:

Տղամարդը պատմել է, որ դասի ժամանակ  8-ամյա աշակերտներին հանձնարարել է մաորի լեզվով թարգմանել Hot (տաք) բառը:

Արդյունքում երեխաները գտել են էրոտիկ նկարներ՝ չնայած նրանց համակարգիչներում անվտանգ ռեժիմ էր միացված:

Պարզվել է, որ նման խնդրի հետ բախվել եմ Google-ի բազմաթիվ օգտատերեր:

Եթե որոնողական համակարգում փնտրեք Hot բառը, արդյունքներում ներքնազգեստով կանանց հարյուրավոր նկարներ կհայտնվեն: Որոշ նկարներում կանայք առանց հագուստի են, սակայն նրանց ինմտիմ մասերը սմայլիկներով են ծածկված:

Արդյունքներում կարելի է հայտնաբերել նկարներ, որոնցում պատկերված են նախկին պոռնոդերասանուհիներ Միա Խալիֆան եւ Սամանտա Սեինթը: Իրավիճակը չի փոխվի եթե ատիվացվի անվտանգ որոնում ռեժիմը, որը պետք է զտի բոլոր նման նկարները: