Համացանցի անվտանգության փորձագետները հայտնաբերել են վնասակար ծրագրային ապահովման նոր շտամ՝ բոթնետ, որը Torii անվանումն է ստացել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Avast-ին:

Torii-ն տարբերվում է արդեն հայտնի IoT բոթնետերից, ինչպիսիք են Mirai-ն եւ QBot-ը, նրանով, որ ավելի առաջատար մեթոդներ է օգտագործում:  Վնասակար շտամի կառուցվածքը ցույց է տվել, որ այն օգտագործվում  2017-ի դեկտեմբերից, հնարավոր  է նաեւ ավելի վաղ:

Սովորաբար բոթնետն ուղղված է DDOS հարձակումներ ստեղծելուն կամ անօրինական կրիպտոմայնինգի համար: Torii-ն գաղտնի տեղեկատվության ստացման գործառույթների ավելի հարուստ հավաքածու ունի, մոդուլային ճարտարապետություն, որն ունակ է հանել եւ կատարել այլ հրահանգներ  կոդավորված կապի մի քանի մակարդակների միջոցով: Բացի այդ, Torii-ն կարող է սարքերի լայն շրջանակ վարակել եւ բազմաթիվ ճարտարապետություններ է ապահովում:

Avast-ի մասնագետները շարունակում են հետազոտել Torii-ն, սակայն արդեն հասկանալի է, որ սա IoT-ի համար վնասակար ծրագրերի նոր մակարդակի օրինակ է:

Հենց որ Torii-ն վարակում է սարքը, այն ոչ միայն հրահանգային սերվերին վարակված սարքի մասին բազմաթիվ տեղեկություններ է ուղարկում, այլեւ օպերատորներին թույլ է տալիս կատարել ցանկացած ծածկագիր կամ վարակված սարքի վրա ցանկացած օգտակար ծանրաբեռնվախություն: Սա խոսում է այն մասին, որ Torii-ն կարող է ապագա օգտագործման համար մոդուլային հարթակ դառնալ: