Իժեւսկում առաջիկայում կավարտվի Հայ առաքելական եկեղեցու տաճարի կառուցումը: Այդ մասին հայտարարել է Ուդմուրտիայի նախագահի աշխատակազմի կրոնական հարցերով համակարգող Սերգեյ Իլյինսկին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, մշակութային համալիրը կառուցում են «Ուրարտու» հասարակական միավորման ջանքերով: «Այն շատ ուշագրավ տեսք ունի: Եկեղեցու շենքի եւ Հայոց ցեղասպանության զոհերի համալիրի կողքին «Փոքրիկ Հայաստանն» է` Արարատ լեռով եւ Սեւանա լճով»,- ասել է Իլյինսկին: