Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունենում մոմավառություն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրի (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահացել է համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, հայտնում է AFP–ն։

Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչ այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։