ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպում այս պահին հանդիպում են «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ նրանք շուրջ կես ժամ է զրուցում են։

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը այսօր հայտնել էր, որ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկում անցկացնելու թեմայով։