Համաշխարհային ցանցի ստեղծող Թիմ Բեռներս Լին կսկսի մի սթարթափ, որի վրա ինքն ու իր գործընկերները աշխատել են վերջին ինը ամիսներին։ Նրա նպատակը ինտերնետի եւ տասնյակ կայքերի ապակենտրոնացումն է՝ տեղեկացնում է HighTech-ը։

Երկար տարիներ Բեռներս Լին եւ այլ ինտերնետ-ակտիվիստներ երազել են թվային ուտոպիայի մասին, որտեղ մարդիկ կառավարում են իրենց տվյալները, իսկ համացանցը մնում է ազատ եւ բաց։ Հենց այդ նպատակների համար է նախատեսված նոր սթարթափը։

«Մենք դա պետք է անենք հիմա։ Սա պատմական պահ է։ Այն պահից, երբ Facebook-ը քաղաքական գործիչներին թույլ տվեց օգտագործել մարդկանց տվյալները, ես զգացի թվային իդիլիայի անհրաժեշտությունը»,- ասել է նա Fast Company-ի լրագրողին։

Բաց ելակետային կոդով ծրագրային ապահովումը, որը կոչված է ապակենտրոնացնել ինտերնետը, անվանել են Solid։