Instagram ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Ադամ Մոսսերին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է սոցցանցի տեղեկատվական կենտրոնի էջում, փոխանցում է RT-ն: 

Նշվում է, որ Մոսսերին Facebook-ում աշխատել է մոտ 10 տարի: Նա ընկերությունում իր կարիերան սկսել է դիզայների պաշտոնից, որից հետո երկար ժամանակ պատասխանատու էր սոցցանցի լրահոսի համար:

Ավելի վաղ Instagram-ի հիմնադիրներ Քեւին Սիսթրոմը եւ Մայք Կրիգերը հաստատել էին այն տեղեկությունը, որ ընկերությունից հեռանում են:

Նրանք ծառայության վրա աշխատել են 2010 թվականից: Սիսթրոմն ու Կրիգերն իրենց որոշման պատճառների մասին չեն հայտնել՝ միայն նշելով, որ «պատրաստ են կյանքի նոր գլխին»: