YouTube–ում հայտնվել է տեսանյութ, որում ցույց է տրված Siri ձայնային օգնականի միջոցով iPhone–ը կոտրելու միջոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես է հնարավոր հասանելիություն ստանալ սմարթֆոնի կոնտակտային տվյալներին՝ չիմանալով արգելաբացման կոդը։ Դրա համար բավարար է իմանալ հեռախոսի համարը, որը կցված է սարքին։

Գաղտնաբառը շրջանցելու համար պետք է միացնել VoiceOver–ը Siri–ի օգնությամբ, ապա զանգահարել հեռախոսին եւ զանգը կասեցնել հաղորդագրությամբ, որից հետո կարելի է բացել հեռախոսային գիրքն ու հասանելիություն ստանալ կոնտակտներին։

Այս խնդիրը հանդիպում է iOS 12 օպերացիոն համակարգով աշխատող iPhone–ներում։