Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) շրջանակում անցկացվող բիզնես ֆորումին կմասնակցեն մոտ 360 ձեռներցներ: Այս մասին գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը:

Բիզնես համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-10-ը եւ կազմված կլինի 2 մասից: Հոկտեմբերի 9-ին բոլոր մասնակիցները կմասնակցեն բիսնես-տուրի, կայցելեն ցուցահանդես, «Դիջիթեք», Երեւանի կոնյակի գործարան: Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա բիզնես համաժողովի բացումը: Այն կանցկացվի երեք զուգահեռ թեմաներով՝ ինդուստրիալ հեղափոխություն, կայուն զարգացում, կոմերցիոն հարաբերություններ, արտահանում եւ ներմուծում:

Բիզնես համաժողովի շրջանակում նախատեսվում է ստեղծել ՖՄԿ շրջանակում ՏՏ նախարարների ցանց: Տեղի կունենա համապատասխան գերատեսչությունների ղեկավարների նիստ, կորոշվեն աշխատանքի հիմնական ուղղությունները, բիզնես համաժողովի յուրահատկություններից մեկը կլինի դրան ռոբոտ Սոֆյայի մասնակցությունը: