Հայաստանի համար առաջնահերթ խնդիրը Ղարաբաղն է։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ–ում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը։
Նրա խոսքով՝ երկու հայկական պետությունների սահմաններին միշտ անհանգիստ է եղել. «Իհարկե, Ղարաբաղը միշտ սպառնալիքի ներքո է եղել։ Ծայրահեղ դեպքում, մինչ այն պահը, քանի դեռ Ադրբեջանը հերքում է այն ակնհայտ պատմական փաստը, որ Ղարաբաղը ազատագրված տարածք է, ոչ թե օկուպացված։ Եկեք արձանագրենք, որ մենք գտնվում ենք ընթացող պատերազմի մեջ»,–պարզաբանել է Առաքելյանը։
Միաժամանակ, նա կոչ է արել թույլ չտալ, որ քաղաքական մթնոլորտը երկրում ազդի զինվորների վրա։




























