Facebook ընկերությունը հայտարարել է, որ հաքերները, որոնք ավելի վաղ կոտրել էին սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի էջերը, չեն կարողացել հասանելիություն ունենալ այն կայքերին, որտեղ օգտագործվում է Facebook-ի գաղտնաբառն ու լոգինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք վերլուծեցինք բոլոր առկա կամ գրանցված կողմնակի կազմակերպությունների հավելվածների մուտքի դեպքերը, որոնք մենք հայտանբերել էինք անցյալ շաբաթ:
Հետաքննությունը ներկայումս ապացույցներ չի հայտնաբերել, որ հանցագործները Facebook-ի գաղտնաբառն ու լոգինն օգտագործող որեևէ հավելված մուտք գործելու հնարավորոթյուն են ստացել», —հաղորդագրույթյուում նշել է արտադրանքի կառավարման հարցերով փոխնախագահ Գայ Ռոզենը:
Հայտարարությունում նշվում է, որ այժմ ընկրությունը ստեղծում է գործիք, որը ծրագրավորողներին թույլ կտա հայտնաբերել նրանց հավելվածների օգտատերերին»:
Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր անվտանգության համակարգում խնդրի առաջացման մասին, որը ազդել է սոցիալական ցանցի գրեթե 50 միլիոն օգտագործողների վրա: Ընկերության հայտարարության մեջ նշվել է, որ հարձակվողները օգտվել են Facebook-ի ծածկագրի խոցելիությունից:




























