Լուսանկարների փոխանակման Instagram սոցցանցի մի շարք երկրների օգտատերերը հաղորդել են ծառայության աշխատանքում խափանման մասին: Այս մասին են վկայում Downdetector կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոցիալական ցանցի աշխատանքի խափանման մասին են հայտնում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների օգտատերերը:

Instagram-ը լուսանկարների եւ տեսանյութերի փոխանակման անվճար հավելված է՝  սոցիալական ցանցի տարրերով, որը  թույլ է տալիս լուսանկարներ եւ տեսանյութեր նկարել, դրանք ֆիլտրերի ենթարկել, ինչպես նաեւ տարածել սեփական ծառայության եւ մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով: