Գլենդելում տեղի է ունեցել ի պատիվ Արցախի փողոցի վերանվանման պաշտոնական արարողությունը:
«Artsakh Avenue» տախտակի բացման արարողությանը մասնակցել են քաղաքային խորհրդի անդամները, սենատոր Էնթոնի Պորտանտինոն եւ ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Glendale News Press-ը:
Նշենք, որ քաղաքի իշխանությունները որոշել են փոխհատուցել այն բիզնեսմենների վնասները, որոնց ընկերությունները գտնվում են այս փողոցում: Նրանք որպես փոխհատուցում կստանան 1000 դոլար՝ նոր հասցեի հետ կապված ծախսերի համար:































