2018 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակի կարժանանան Ֆրենսիս Առնոլդը՝  ֆերմենտների ուղղորդված էվոլյուցիայի հետազոտության համար եւ Ջորջ Սմիթը եւ Գրեգորի Վինտերը՝ պեպտիդների եւ հակամարմինների ֆագային դիսփլեյի հետազոտության համար: Այս մասին հաղորդվում է մրցանակաբաաշխության կայքում, հայտնում է Lenta-ն:

Պաշտոնական մրցանակաբաշխությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Դափնեկիրներին մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը: 2018-ին բոլոր դափնեկիրների համար գումարային պարգեւատրումը ընդհանուր  կկազմի մոտ 1 մլն դոլար:

2017-ին քիմիայի Նոբելյան մրցանակը ստացել է Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքը պարզելու նպատակով բարձր լուծման կրիոէլեկտրոնային մանրադիտակության համար: