2019 թվականից սկսած WhatsApp մեսենջերը կսկսի օգտատերերին գովազդներ ցույց տալ, հայտնում է բրիտանական Silicon-ը:
Ավելի շուտ՝ գովազդային հաղորդագրությունները կհայտնվեն հավելվածի վերին հատվածում, ինչպես նաեւ կզվարճացնեն «սթորիսով»՝ լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք վերանում են դրանց հրապարակային ցուցադրությունից մեկ օր հետո (Snapchat-ում եւ Instagram-ում «սթորիսի» նմանությամբ): WABetaInfo տեխնոբլոգի ինսայդերները սեպտեմբերի վերջին հայտնել էին, որ նորամուծությունը կառնչվի iOS-ի համար հավելվածներին:
Ավելի վաղ մեսենջերին գովազդի հնարավոր ինտեգրումը ներկայացրել էր Facebook-ի անվտանգության ծառայության ղեկավարներից Ալեքս Սթամոսը: Հանրահայտ հավելվածի համահիմնադիրներից Բրայան Էքթոնն իր հերթին Forbes-ի հետ սեպտեմբերյան հարցազրույցում հայտարարել էր, որ Facebook-ը ծարգրել էր WhatsApp-ը գովազդի միջոցով շահութաբեր դարձնել դեռեւս մինչեւ հավելվածի ձեռքբերումը, որը գնվել է 22 մլրդ դոլարով:
Ընկերության մյուս արտադրանքները, Facebook սոցցանցը եւ Instagram հարթակը, վաղուց են ակտիվորեն գովազդ ցուցադրում: WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվը անցնում է 1 մլրդ մարդուց:




























