Microsoft-ը ներկայացրել է Surface շարքի նոր սարքերը՝ Surface Pro 6 պլանշետ, Surface Laptop 2 նոութբուք, Surface Studio 2 սենսորային էկրանով մոնոբլոկ եւ Surface Headphones ականջակալներ: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում: Հաղորդվել է նաեւ Windows 10-ի թարմացման թողարկման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

12,3 դյույմ էկրանով  Surface Pro 6-ը հագեցած է 8-րդ սերնդի Intel Core պրոցեսորով: Պլանշետը 8 Մպ հիմնական տեսախցիկ ունի: Սարքն այժմ կարող է աշխատել մինչեւ 13.5 ժամ: Նվազագույն արժեքը 899 դոլար է:

Surface Laptop 2-ը նույնպես հագեցած է 8-րդ սերնդի Intel Core պրոցեսորով: Մշակողները 13,5 դյույմ էկրանով  նոութբուքի արտադրողականությունը մեծացրել են եւ այժմ այն կարող է մինչեւ 14.5 ժամ աշխատել: Մոնոբլոկի նվազագույն արժեքը 999 դոլար է:

28 դյույմ էկրանով  Surface Studio 2 մոնոբլոկը ստեղծվել է որպես ստեղծագործության մասին սարք, այն դարձել  է ամենաարագն այս շարքում, նշվում է բլոգում:  Հաղորդվում է, որ արտադրողականությունը մեծացրել են մինչեւ 50 տոկոս: Մոնոբլոկի նվազագույն արժեքը 3499 դոլար է:

Բացի այդ Microsoft-ը թողարկել է աղմուկի ճնշման գործառույթով Surface Headphones ականջակալներ: Մշակողները նաեւ գլխից հանելուց հետո նախատեսել են ավտոմատ դադարի գործառույթ: Ականջակալների սկզբնական գինը 349 դոլար է:

Windows 10 October 2018 Update օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, ինչպես նշում են  Microsoft-ում, թույլ կտա օգտատերերին  «մի սարքից աննկատ անցնել մեկ այլ սարքի եւ հաղթահարել iOS եւ Android սարքերի միջեւ տարբերությունը»: Մշակողները գործարկել են նաեւ Intelligent Security Graph կորպորատիվ աստիճանի համակարգ եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիա՝ անձնական տեղեկատվության անվտանգության ապահովման համար: Դրա համար Microsoft Launcher-ում միացվել է Family Safety  գործառույթը: