Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը մարտ 1-ից ծառայության կանցնի  Բուլղարիայի Հայոց թեմում՝ որպես առաջնորդական տեղապահ:

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը Սամվել) ծնվել է 1972թ. Բաթումի քաղաքում (Վրաստան): 1979-1989թթ. միջնակարգ կրթություն է ստացել տեղի Ստ. Շահումյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում:

1989-1995թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում՝ պաշտպանելով ավարտաճառ «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ներսես Շնորհալու «Մատթեոսի Ավետարանի մեկնության» մեջ»:

2001-2004թթ. մեկնել է Ավստրիա եւ ուսանել Զալցբուրգի աստվածաբանական համալսարանումª ստանալով մագիստրոսի աստիճան:

2004թ. վերադառնալով նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

2007թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ «Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով եւ արժանացել վարդապետության աստիճանի:

2005-2009 թթ. ծառայել է Սյունյաց թեմում որպես Սյունիքի փոխառաջնորդ:

2010թ.  հովվական ծառայություն է իրականացրել Մոնրեալում (Կանադայի Հայոց թեմ):