Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը մեղադրվում է անչափահասների վերաբերյալ տվյալների անօրինական հավաքման մեջ: Ընկերությունն այդ արել է Messenger Kids բջջային հավելվածի օգնությամբ, հաղորդում է Life-ը:

Մեղադրանքները ներկայացրել են ԱՄՆ-ի սպառողների եւ երեխաների իրավունքների պաշտպանության խմբերի կոալիցիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի դաշնային առեւտրային հանձանժողով մի քանի բողոք է ներկայացվել, որոնցից պարզ է դարձել, որ Facebook-ում հավաքում են անչափահասների վերաբերյալ տվյալներ՝ խախտելով գաղտնիության կանոնները:

Հայցվորները կարծում են, որ Facebook-ը պատրաստվում է երեխաների մասին տվյալներով կիսվել երրորդ կողմի հետ: Բողոքներն ուղղված են Messenger Kids հավելվածի օգտագործման դեմ, որը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, որոնց համար դեռ վաղ է սոցցանցերում էջեր բացելը:

Հավելվածը երեխաներին հնարավորություն է տալիս շփվել այլ օգտատերերի հետ եւ պահանջում է, որպեսզի ծնողները նրանց համար կարգավորեն էջը: