Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Իրանի երկու քաղաքացիների մոտ հայտնաբերել են ավելի քան 2 կիլոգրամ «հաշիշ» թմրամիջոց, որը նրանք պատրաստվում էին ներմուծել վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետով, գրում է «Նովոստի-Գորւզիան»:

Ըստ գերատեսչության, մեղադրյալները ձերբակալվել են այսօր, երբ Հայաստանից Վրաստան էին գնում: Մաքսային ծառայողները որոշել են նրանց սկաների միջոցով ստուգել:

Ստուգումը ցույց է տվել, որ թմրանյութով փաթեթները իրանցիները ամրացրել էին մարմնին. մեկի մոտ 996 գրամ  էր, մյուսի մոտ՝ ավելի քան 1 կգ:

Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ-ի համապատասխան բաժանմունքին: