Մեծ Բրիտանիան ռուսական ՀԳՎ-ին մեղադրել է կիբեռգրոհների կազմակերպման մեջ, որոնց նպատակը եղել է քայքայել արեւմտյան ժողովրդավարական կարգերը՝ տարաձայնություններ առաջացնելով բոլոր ոլորտներում՝ սպորտից մինչեւ տրանսպորտ, ինչպես նաեւ միջամտել 2016թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Բրիտանիան, Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի տվյալների վրա հիմնվելով, ՀԳՎ-ին անվանել է կիբեռհարթակում վնասաբեր ագրեսոր, որը հաքերների ցանցն օգտագործել է աշխարհում տարաձայնություններ առաջացնելու համար։
Ըստ բրիտանական մասնագետների՝ ՌԴ Հետաքննությունների գլխավոր վարչությունը վստահաբար կանգնած է եղել BadRabbit վիրուսի, 2017թ․ Համաշխարհային հակադոպինգային գործակալության վրա գրոհների եւ նման շատ այլ դեպքերի ետեւում։
ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը ՀԳՎ-ի դեմ Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է անպարկեշտ եւ ասել է, որ դրանք բուռն երեւակայության արդյունք են։




























