Ամերիկյան պատժամիջոցներն ավելի փխրուն են, քան Իրանի տնտեսությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին՝ ընդգծելով, որ իրանական ժողովուրդը, հաղթահարելով պատժամիջոցները, ապտակ կհասցնի ԱՄՆ-ին ՝ տեղեկացնում է Mehr-ը։
Նա նշել է, որ վերջերս ԱՄՆ նախագահը եվրոպական ղեկավարներին հայտարարել էր, թե Իրանը պատժամիջոցների ճնշման տակ 2-3 ամսից կընկնի։ «Նման հայտարարություններ ամերիկացիներն արել էին 40 տարի առաջ»,- ասել է Խամենեին եւ հավելել, որ նրանք ցանկությունը որպես իրականություն են ներկայացնում։
«Մենք կհաղթահարենք պատժամիջոցները։ Պատժամիջոցների քաղաքականության պարտությունը կդառնա ԱՄՆ-ի պարտությունը, եւ դա կլինի եւս մեկ ապտակ իրանցի ժողովրդի կողմից»,- նշել է նա։




























