Մոսկվան պետք է պատասխանատվություն կրի ռուսական հատուկ ծառայությունների կողմից Քիմիական զենքի արգելման կազմակերպության ցանցը կոտրելու փորձի համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի նախագահ Ջիմ Մետիսը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Մետիսի խոսքերով՝ կոտրելու փորձը ցույց է տալիս Ռուսաստանի կողմից միջազգային նորմերն անտեսելը, եւ այս իրավիճակի մեջ ներգրավված բոլոր երկրները կարող են Կրեմլին պատասխանել զանազան միջոցների լայն կիրառմամբ։

Ավելի վաղ ռուսական գործակալների փորձերի տապալման մասին հայտնել էր Հոլանդիան, որտեղ գտնվում է ՔԶԱԿ-ի գլխավոր գրասենյակը։