Google ընկերությունը Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունում ակտիվացրել է Auto Compose անվանումով նոր գործառույթ: Արհեստական ինտելեկտ օգտագործելով եւ նամակագրությունը վերլուծելով՝ նա փորձում է ինքնուրույն ավարտել արտահայտությունները, որոնք օգտատերերը գրում են, հաղորդում է  ՌԳ-ն:

Պարզ արտահայտությունների թվում, որոնք Auto Compose-ն առաջարկում է նամակում արագ տեղադրելու համար, ողջույններ են, երախտագիտական խոսքեր եւ այլն: Սակայն նոր գործառույթը կարող է նաեւ ավելի բարդ տարբերակներ առաջարկել:

Օգտատերերը սակայն չեն գնահատել կարգավորումը: Օրինակ նրանցից մեկը գրել է, որ Auto Compose-ը միայն տեսականորեն է լավ, բայց գործնականում շատ է շեղում:

«Կարծես ինչ որ մեկն անընդհատ ցանկանում է ուտել ձեր կիսատ մնացած բուտերբրոդները», - հավելել է նա: Օգտատերերի մի մասը սարսափելի է անվանել գործառույթը: