Բջջային հեռախոսների հայտնի ֆիննական NOKIA ընկերության գործադիր տնօրենն իր անհանգստություն է հայտնել ընկերության լուրջ կորուստների վերաբերյալ, որն արտահայտվել է ընկերության աշխատողներին ուղղված նամակում։

NOKIA-ի գործադիր տնօրեն Ստեֆան Էլոպը նամակում նշել է, թե իրենց ընկերությունը խիստ ծանր կորուստներ է կրել «խելացի» հեռախոսների՝ smartphone-երի շուկայում՝ ընդծելով, որ իրենց ընտրած Symbian օպերացիոն համակարգը տանում է ընկերությանը փլուզման:

«Առաջին iPhone-ը հայտնվել է 2007-ին, սակայն մենք դեռ դրան մոտ հեռախոս չենք ստեղծել։ 2 տարի առաջ շուկա մտած Android օպերացիոն համակարգն այս շաբաթ մեզ անցավ։ Դա անհավատալի է»,-նշել է Էլոպը՝ ընդծելով, որ իրենց Symbian համակարգը չի կարողանում ապահովել այն հնարավորություններն, ինչն առկա են իրենց մրցակիցների օպերացիոն համակարգերում։

Հայտնի է, որ 2010-ին NOKIA-ի սմարթֆոնների վաճառքը կրճատվել է 30 տոկոսով։