Հյուսթոնի քաղաքային խորհուրդն արգելել է բացել ԱՄՆ-ում առաջին հասարակաց տունը, որն ինտիմ կապերի համար սեքս տիկնիկներ է առաջարկում՝ փոխելով տեղական պատկերացումը, որպեսզի քաղաքում նման բիզնեսն արգելափակի, փոխանցում է Reuters-ը:
KinkySdollS-ը, որի կենտրոնակայանը Տորոնտոյում է, ծրագրել էր Հյուսթոնում վայր բացել, որի այցելուները կարող էին ինչպես տիկնիկները գնել, այնպես էլ վարձակալել մասնավոր սենյակներում հետագա օգտագործման համար, հայտնել է Houston Chronicle-ը:
Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեսթեր Թյորները խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է, որ քվեարկության ընթացքում որոշում է ընդունվել փոխել գոյություն ունեցող համայնքային որոշումը, եւ այն ուղղված չէ որեւէ կոնկրետ բիզնեսին: «Դուք չեք կարող սեռական հարաբերության մեջ մտնել կոմերցիոն հիմքով անշունչ էակի հետ՝ ինչպիսին էլ այն լինի»,- ասել է Թյորները՝ պարզաբանելով որոշման մեջ կատարված փոփոխությունները: Այդուհանդերձ, մարդիկ կարող են տիկնիկները ձեռք բերել, ասել է նա:
KinkySdollS-ի հիմնադիր Յուվալ Գավրիելն ասել է, որ ինքը կխորհրդակցի իրավաբանի հետ այն մասին, որպեսզի քաղաքային իշխանությունների դեմ հայց ներկայացնի նրանց որոշման պատճառով:




























