ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանի սահման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նրանք տարբեր հատվածներում հետևել են հրադադարի պահպանմանը»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ պաշտպանության նախարարն այցելել էր Արցախ։