Իրանի Մազանդարան նահանգում հզոր ջրհեղեղի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է Tasnim գործակալությունը:

Վկայակոչելով նահանգի արտահերթ բժշկական օգնության կենտրոնին՝ գործակալությունը հայտնում է, որ ջրհեղեղի պատճառը հորդ անձրեւներն են, որոնք սկսվել են ուրբաթ երեկոյան Մազանդարան եւ Գիլան հյուսիսային նահանգներում:

Տարերքը առաջացրել է էլեկտրամատակարարման, կապի եւ տրանսպորտային հաղորդակցության խափանումներ, ինչպես նաեւ տների ավերածություններ եւ ճանապարհների իջվածքներ:

Mehr գործակալության տեղեկություններով՝ Մազանդարանում ժամանակավորապես դպրոցները փակել են նահանգի 6 շրջաններում: