Լատվիական Draugiem.lv սոցցանցը երկրի խորհրդարանական ընտրությունների օրը ենթարկվել է հաքերային գրոհի՝ տեղեկացնում է LETA-ն։

Հայտնի է, որ կայք մտնելու փորձի ժամանակ հնչում է Ռուսաստանի հիմնը եւ հայտնվում է Ռուսաստանի դրոշը։

Ներկա պահին կայքը չի աշխատում։

Հոկտեմբերի 6-ին ընթանում են Լատվիայի Սեյմի (խորհրդարան) ընտրությունները։ Քաղաքացիներն ընտրում են օրենսդիր մարմնի 100 պատգամավորների։