Հոկտեմբերի 3-ին Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռի օդաչուն, հավանաբար, հրացանով մեջքից սպանվել է վթարից առաջ՝ տեղեկացնում է «Խոսում է Մոսկվան»՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ նախնական տվյալներով, վթարը կարող էր տեղի ունենալ մթի մեջ օդաչուի կողմից կողմնորոշումը կորցնելու պատճառով։ Միաժամանակ նշվում էր, որ ղեկի մոտ եղած Ստանիսլավ Միխնովը փորձառու օդաչու էր։
Ուղեւորներով ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Վոնիշեւո գյուղի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ տեղի բնակիչ Արեգ Հարությունյանը։
Telegram-ի տվյալներով՝ երթուղին պետք է ավարտվեր Սպասկոե գյուղում, սակայն նախօրեին օդաչուն վայրէջք է կատարել Դյակոնովո գյուղում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։
Քննչական կոմիտեում պարզել են, որը ուղղաթիռի թռիչքը թույլատրված չի եղել։ Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ։




























