Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանում գործունեության տարբեր ոլորտներ  ներկայացնող կանանց հետ Արցախ ուղեւորության ընթացքում այցելել է շփման գծի ամենաառաջատար դիրքերից մեկը:

Հայաստանի կառավարության ղեկավարի կնոջը եւ Ռուսաստանից հյուրերին ուղեկցել են  Արցախի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաեւ հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Լեւոն Մնացականյանի եւ Արցախի նախագահի կնոջ՝ Անահիտ Սահակյանի գլխավորությամբ:

Աննա Հակոբյանը ծանոթացել է զինվորականների ծառայության պայմաններին, նրանց կենցաղին եւ սահմանի վիճակին: Բացի այդ, վարչապետի կինը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ, որին մասնակցել են  նաեւ ռուս հյուրերը: