Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին: