Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցները հրապարակել են Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքները։ Ըստ հետազոտության՝ ԱՄՆ-ում բոլորը չէ, որ դրական տպավորություն են ստանում լատին եկեղեցում սիրահարների բարեխոս համարվող սրբի հիշատակման օրվա միջոցառումներից։

Հետազոտության համաձայն՝ հատկապես միայնակ մարդիկ խորը սթրես են ապրում այդ օրը, ինչը նրանց շրջանում ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը։

Ինչպես նշում է ЕвроСМИ-ն, մեջբերելով վերլուծության արդյունքները, հարցման մասնակիցների 60 տոկոսը խուսափում են տոնական օրը մարդաշատ վայրերից, քանի որ «լավ չեն զգում» ուրախության համատարած ցուցադրությունից։