ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանից նավթ ներկրողների համար պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, որոնք կրճատում են Թեհրանից հումքի գնումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրին:

Գործակալության տվյալներով, ԱՄՆ-ն քննարկում է պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը եւ պատրաստ է անհատական կարգով աշխատել այն երկրների հետ, որոնք  կրճատում են ներկրումը:

Այս ֆոնին, Լոնդոնում ICE բորսայում Brent նավթի ֆյուչերսների արժեքը 2018 թվականի դեկտեմբերին նվազել է 1 տոկոսով եւ մեկ բարելի դիմաց կազմել 83,31 դոլար:

Մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգթոնի դուրս գալու մասին՝ գործարքից, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումները՝ ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցների չեղարկման դիմաց: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչ միայն թարմացնել հին, այլեւ նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ:

ԱՄՆ պատժամիջոցների մի մասը սկսել է գործել օգոստոսի 7-ից` ներառելով Իրանի ավտոմոբիլաշինարարական հատվածը, ոսկու եւ մի շարք մետաղների առքուվաճառքը: Միեւնույն ժամանակ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել նավթամթերքների արտահանումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: