Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, պատրաստ է հաջորդ տարվա մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում պատասխանատվություն ստանձնել, սակայն այժմ, երբ  իրավիճակը փոխվել է, չի կարող այդ  անել:

Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Խոսելով հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի Կանոնակարգի մասին օրենքում փոփոխությունների մասին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է դեկտեմբերին անցկացվեն եւ որ այդ որոշումը վերջնական է:  

 «Ես տեղյակ եմ պահել քաղաքական ուժերին, նրանց հայտնելով, որ բանակցային գործընթացը, ըստ էության չի ընթանում:  Ես հայտարարել եմ նաեւ, որ այլեւս պատասխանատվություն չեմ վերցնի: Այդ ժամանակ որոշվեց խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել, քանի որ այլեւս իմաստ չկար հետաձգելու այս օրենքի ընդունումը», - ասաց Բաղդասարյանը: